Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց:
Հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):
















