Արցախի Մարտունու շրջանում մանկապարտեզ ու զբոսայգի է բացվել - Mediamax.am

Փետրվար 21, 2026
6817 դիտում

Արցախի Մարտունու շրջանում մանկապարտեզ ու զբոսայգի է բացվել


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այնուհետ Բակո Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան եւ մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եւ նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար:




Մեր ընտրանին