Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը Արցախի կողմից չի կարող ընկալվել որպես ստատուս-քվոյի վերանայման կամ դրա հետ կապված որոշում:
Այս մասին ԼՂՀ նախագահն ասել է Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք օդանավակայանի վերաշահագործման աշխատանքները սկսել ենք այլ նպատակներից ելնելով եւ, ինչպես մեր շատ նախաձեռնություններ, այս մեկը եւս Ադրբեջանի հիստերիկ պահվածքի պատճառով ընդհատվել է»,- ասել է նա:
Բակո Սահակայանը նշել է, որ «Արցախն իր պահանջները ներկայացնելուց միշտ ակնկալում է, որ միջազգային հանրության կողմից չճանաչված լինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա հումանիտար մի շարք ուղղություններում նվազագույն պայմաններ ունենալուն»:
















