Թուրքիան հրահրում է մեծ պատերազմ, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
3948 դիտում

Թուրքիան հրահրում է մեծ պատերազմ, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից:

«Ադրբեջանը պարծենում է իր իբրեւ թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում»,- ասել է ՀՀ նախագահը՝ այսօր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:




Մեր ընտրանին