Ադրբեջանը փաստացի ընդունեց իր պարտությունը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
23867 դիտում

Ադրբեջանը փաստացի ընդունեց իր պարտությունը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան/Մեդիամաքս/․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները:

Ադրբեջանի ՊՆ-ում նշել են, որ Բաքուն գնում է այս քայլին՝ «նկատի առնելով միջազգային կառույցների դիմումները»:

 

Մեդիամաքսը դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ մեկնաբանելու այս տեղեկատվությունը, սակայն դեռեւս հաստատում կամ հերքում չի ստացել:

 

Այսօր առավոտյան ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների եւ Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարեւոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել:

 

Հարավային թեւում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա:




Մեր ընտրանին