Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6731 դիտում

Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այս գիշեր՝ ժամը 03:55-ի սահմաններում, ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սիմոն Ճավրշյանը (ծնված 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Պաշտպանության բանակում նշել են, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:

 

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:




Մեր ընտրանին