Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է եղել:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
Զեկույցներով հանդես են եկել Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ Բակո Սահակյանը կոնկրետ հանձարարականներ է տվել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
















