Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության խոհրդարանականների հանդիպումը:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ասել է, որ հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերը՝ ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:
Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: