Մոսկվայում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր - Mediamax.am

3271 դիտում

Մոսկվայում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Արթուր Բաղդասարյանը
Արթուր Բաղդասարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի Արթուր Բաղդասարյանի Մոսկվա կատարած այցի օրակարգում եղել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական բնագավառներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը:

ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը:

 

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաեւ պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

 

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին