Հայաստանը չի նախատեսում ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասել է ԱԳՆ խոսնակը` ԽՄԲԱԳՐՎԱԾ - Mediamax.am

13214 դիտում

Հայաստանը չի նախատեսում ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասել է ԱԳՆ խոսնակը` ԽՄԲԱԳՐՎԱԾ


Տիգրան Բալայան
Տիգրան Բալայան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտադիր չէ ընդլայնել համագործակցության ձեւաչափերը ՆԱՏՕ-ի հետ:

Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերի մասին:

 

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձեւաչափեր: Ընդլայնել կամ փոխել դրանք մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը:

Մեդիամաքս-ի ծանոթագրություն.

 

Սույն լուրը հրապարակելուց քիչ անց ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը խմբագրեց իր նախնական հաղորդագրությունը, փոխելով վերնագիրն ու բովանդակությունը: Վերնագիրն այժմ այսպիսին է. «Երեւանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձեւաչափերում», իսկ Տիգրան Բալայանի խոսքերը մեջբերված են այսպես. «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձեւաչափեր: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը այդ ձեւաչափերում»: 

Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելուց հետո ՆԱՏՕ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում` այդ մասին նախօրեին գրել էր The Guardian-ը` հղում անելով գերմանական Spiegel ամսագրին, որը ձեռք է բերել յոթ էջանոց գաղտնի փաստաթուղթ, որը նախապատրաստվել է այսօր Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համար:

 

Փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ն մտադիր է ռազմական ուսուցում անցկացնել Հայաստանի համար, իսկ Ադրբեջանում իրականացնել նավթային եւ գազային հանքավայրերի անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրեր:

 

Փաստաթղթում նաեւ առաջարկ կա Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց նպատակն է այդ երկրների զինված ուժերի եւ Դաշինքի հետ փոխհամատեղելիության եւ «խելացի պաշտպանություն» (smart defence) գործողություններում նրանց մասնակցության ապահովումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին