Քեթրին Լիչ. Տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը կառուցում գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ - Mediamax.am

7742 դիտում

Քեթրին Լիչ. Տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը կառուցում գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը այսօր ասել է, որ «չափազանց տպավորված է, թե ինչպես է Հայաստանը կառուցում իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ»:

«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության մեջ ինձ չափազանց տպավորում է այն, թե ինչպես է Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից,  կառուցում իր գործընկերությունը Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի հետ: Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- այսօր Երեւանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովի ընթացքում ասել է դեսպանը:

 

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը ցանկանում է հասնել մի շարք նպատակների` պրոֆեսիոնալ խաղաղապահների պատրաստում, պաշտպանության ռազմավարական վերանայում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորում, ուսուցում եւ այլն:

 

Քեթրին Լիչը խոսել է նաեւ տարածաշրջանում երկարատեւ հակամարտությունների մասին: Դեսպանի խոսքերով, այդ հակամարտությունների առկայությունը խանգարում է իրացնել էներգետիկ հանգույցի դեր կատարող Հարավային Կովկասի ողջ ներուժը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին