Սերժ Սարգսյան. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայ ժողովրդի բարեկամն է - Mediamax.am

Փետրվար 28, 2026
7235 դիտում

Սերժ Սարգսյան. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայ ժողովրդի բարեկամն է


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում:

 

Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

 

 




Մեր ընտրանին