Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Թբիլիսիում տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Կառավարությունից հայտնել են, որ նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։















