Կայացել է Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը - Mediamax.am

Նոյեմբեր 24, 2025
266 դիտում

Կայացել է Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է.

 

«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ շեշտադրելով առեւտրային եւ ներդրումային կապերի հետագա ընդլայնումը եւ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ նախագծերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ խաղաղ կարգավորման ամերիկյան առաջարկների համատեքստում: 

 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ առաջարկները, այն տարբերակով, որին մենք ծանոթացել էինք, համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան բարձր մակարդակում տեղի ունեցած քննարկումներին եւ, սկզբունքորեն, կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար: Վերահաստատվել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հարցում:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է բանակցային գործընթացին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերելու իր մտադրությունը եւ պատրաստակամությունը շարունակել Ստամբուլը հասանելի դարձնել այդ նպատակների համար»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին