Փաշինյանն ու ԵՄ դեսպանները քննարկել են անվտանգային հարցեր - Mediamax.am

Մարտ 03, 2026
526 դիտում

Փաշինյանն ու ԵՄ դեսպանները քննարկել են անվտանգային հարցեր


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, «վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները»:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձեւավորված իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ 

 

 




Մեր ընտրանին