Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա:
«Հաստատում եմ, վարչապետ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։ Երկկողմ այց է:
Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը կքննարկվեն։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է լինելու, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:
















