Մոսկվայում պնդում են, որ Ֆրանսիան ձգտում է խաթարել ռուս-հայկական կապերը - Mediamax.am

Մարտ 03, 2026
4809 դիտում

Մոսկվայում պնդում են, որ Ֆրանսիան ձգտում է խաթարել ռուս-հայկական կապերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրամիության երկրները Հարավային Կովկասը դիտարկում են որպես համաշխարհային հիբրիդային պատերազմի նոր ճակատ»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Զախարովան նշել է, որ եվրոպացի դիտորդները ոչ թե կայունություն են ապահովում տարածաշրջանում, այլ «ստեղծում են նոր բաժանարար գծեր, լարվածության նոր օջախներ, նոր խնդիրներ»։

 

«Արդյո՞ք հայ ժողովրդի շահերից է բխում Ֆրանսիայի եւ Եվրամիության նման առաքելությունը, իսկ եթե պարզ խոսենք՝ ՆԱՏՕ-ի առաքելությունը։ Հայաստանը դրանից ոչ մի կառուցողական կամ դրական որեւէ բան չի ստանում եւ չի ստանալու։ Որովհետեւ ՆԱՏՕ-ից ոչ ոք լավ բան չի ստացել»,- ասել է Մարիա Զախարովան։

 

«Հայաստանը ներքաշելով հավաքական Արեւմուտքի ուղեծիր՝ անհասկանալի եւ, ինչպես միշտ, խաբուսիկ հեռանկարներով՝ Ֆրանսիան ձգտում է խաթարել ռուս-հայկական դարավոր հարաբերությունները», - ավելացրել է դիվանագետը։




Մեր ընտրանին