Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկում կունենան Անթալիայում - Mediamax.am

1507 դիտում

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկում կունենան Անթալիայում


Լուսանկարը` https://www.1lurer.am/


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի կունենա քննարկում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Այն կրելու է «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» անվանումը:

 

Քննարկմանը կմասնակցի նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Թուրքիայի տնօրեն Նիգյար Գյոքսելը:

 

Քննարկման ազդագրում ասված է.

 

«Հարավային Կովկասում կայունության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել` պայմանավորված վերջին զարգացումներով, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացում առաջխաղացումները եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ շարունակվող կարգավորման ջանքերը: Դրանք՝ տարածաշրջանային համագործակցության մեջ Վրաստանի աճող դերի հետ միասին, նշանակալի հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանի ապագայի համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին