Արարատ Միրզոյան. «Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով» - Mediamax.am

Փետրվար 26, 2026
2366 դիտում

Արարատ Միրզոյան. «Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, բրազիլական Correio Braziliense պարբերականի հետ հարցազրույցում նախարարն ասել է.

 

«Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում.

 

«Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաեւ նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։

 

Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ եւ սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում»:

 

«Այո, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով եւ դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական եւ երկարատեւ խաղաղություն Հարավային Կովկասում», - հավելել է Արարատ Միրզոյանը:




Մեր ընտրանին