Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
«Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
















