Ֆոն դեր Լայենը կներկայացնի Եվրոպայի վերազինման ծրագիրը - Mediamax.am

430 դիտում

Ֆոն դեր Լայենը կներկայացնի Եվրոպայի վերազինման ծրագիրը


Լուսանկարը` independent.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարտի 4-ին կներկայացնի Եվրոպայի վերազինման ծրագիրը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, նա նշել է.

 

«Վաղը ես անդամ երկրներին նամակով կտեղեկացնեմ Եվրոպայի վերազինման ծրագրի մասին։ Մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն, բայց այն կարող է կառուցվել միայն ուժի վրա: Իսկ այն սկսվում է ինքներս մեզ հզորացնելուց»:

 

Ակնկալվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած առաջարկը կքննարկվի ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում, որը նախատեսված է մարտի 6-ին Բրյուսելում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին