Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ժնեւում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել իրանցի պաշտոնակից Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջեւ համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր ձեւաչափերով փոխգործակցության հնարավորություններին։
Արարատ Միրզոյանը եւ Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության եւ հարատեւ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: