Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «չքաղաքականացնել» Բաքվում բրիտանական BBC-ի գրասենյակի փակման հարցը։
«Կորպորացիայի կողմից հարցի էության քաղաքականացումը եւ խեղաթյուրումը, նրա հայտարարությունները խոսքի ազատության մասին, որն արվել է երկակի ստանդարտների դիրքերից, ցավալի են եւ անընդունելի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա ընդգծել է, որ Բաքվի որոշումը եւ դիրքորոշումը պաշտոնապես ներկայացվել էին BBC-ի ներկայացուցիչներին փետրվարի 13-ին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։
Հաջիզադեն նշել է, որ նման որոշումներ են կայացվել մի շարք այլ արտասահմանյան լրատվամիջոցների գրասենյակների վերաբերյալ։
BBC-ն անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանում գրասենյակը փակելու իր որոշման մասին՝ ընդգծելով, որ այն հարկադրված է եղել եւ ընդունվել է Ադրբեջանի ԱԳՆ-ից բանավոր ծանուցում ստանալուց հետո։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: