Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի վրա ճնշումը սաստկացնելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.
«Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Իրանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցնում իրենց ընթացիկ գործողությունները։ Իսկ այդ գործողություններն ի վերջո ուղղված են միջուկային զենքի ստեղծմանը»։
Հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին՝ The New York Times-ը գրում է, որ իրանական գիտնականների գաղտնի խումբը միջուկային զենքի ստեղծումը արագացնելու եղանակներ է հետազոտում:
Թերթը նշում է, որ այս հարցը «գրեթե հաստատ» քննարկվելու է փետրվարին 4-ին կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպման ժամանակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: