Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ փետրվարի սկզբին ԱՄՆ կատարելիք իր այցի շրջանակում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:
«Բայց այցը շատ կարևոր է»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետը կմասնակցի ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: