Թրամփը 90 օրով դադարեցրել է օգնության տրամադրումը օտար երկրներին - Mediamax.am

Մարտ 01, 2026
2251 դիտում

Թրամփը 90 օրով դադարեցրել է օգնության տրամադրումը օտար երկրներին


Լուսանկարը` https://19thnews.org/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել՝ օտար պետություններին ցուցաբերվող ամերիկյան օգնության վերագնահատման եւ վերախմբավորման մասին, որով նախատեսվում է 90 օրով դադարեցնել դրա տրամադրումը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ որոշման նպատակն է գնահատել ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։

 

Օգնության տրամադրումը կարող է վերսկսվել նշված ժամկետի ավարտից հետո՝ յուրաքանչյուր ծրագրի առանձին վերանայումից հետո։ Փաստաթղթում նշվում է, որ օտար երկրներին օգնության տրամադրման ոլորտը և դրանում տիրող բյուրոկրատիան «չեն համապատասխանում ամերիկյան շահերին և շատ առումներով հակասում են ամերիկյան արժեքներին»։

 

«Դրանք ծառայում են խաղաղության ապակայունացմանը՝ օտար պետություններում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների ներսում և դրանց միջև ներդաշնակ ու կայուն հարաբերությունների զարգացմանը», - ասվում է հրամանագրում:




Մեր ընտրանին