Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները եւ առաջիկա անելիքները»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երեւանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»:
ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ եւ գնահատականներ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: