Ռուսաստանի դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ - Mediamax.am

521 դիտում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեսպանին ԱԳՆ կանչելու պատճառը 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդումն է, որի ընթացքում «հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

 

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին