Կրեմլում մեկնաբանել են հայ-ամերիկյան փաստաթղթի սպասվող ստորագրումը - Mediamax.am

846 դիտում

Կրեմլում մեկնաբանել են հայ-ամերիկյան փաստաթղթի սպասվող ստորագրումը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է։

«Դա մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով. Մենք շարունակում ենք ելնել հիմնականից՝ Հայաստանի հետ մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, գնահատում ենք դրանք եւ մտադիր ենք էլ ավելի զարգացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայի համար շատ կարեւոր է նաեւ փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։

 

«Այդ ամենը միասին վերցված համագործակցություն է, որը զգալի օգուտներ է ապահովում Հայաստանի եւ նրա ժողովրդի համար»,- ասել է նա։

 

Այսօր Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը փաստաթուղթ կստորագրեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին