Հայաստանը պատրաստակամ է խորացնել Իրանի հետ հարաբերությունները - Mediamax.am

Մարտ 05, 2026
3463 դիտում

Հայաստանը պատրաստակամ է խորացնել Իրանի հետ հարաբերությունները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգին՝ կարեւորելով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը:

 

Գրիգոր Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:




Մեր ընտրանին