Երեւան: Մեդիամաքս: «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռախոսազրույցի մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ ցանկություն է հայտնել նպաստել դրա լուծմանը։
«Բիձինա Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար եւ հավանություն է տվել համատեղ ջանքերի գաղափարին»,- նշել են «Վրացական երազանք»-ում։
Կողմերը պայմանավորվել են մի քանի օրից կրկին շփվել։
















