Դեսպանները Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն գտնվի - Mediamax.am

1036 դիտում

Դեսպանները Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն գտնվի


Լուսանկարը` sputnikglobe.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի ղեկավարությունը մտադիր չէ օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

 

«Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաեւ սահմանադրական մարմինների ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն։ Ընտրությունները եւ խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին խնդիրներն են, եւ այս գործընթացում օտարերկրյա պետությունների դեսպանների մասնակցությունն անհրաժեշտ չէ»,- ասել է Պապուաշվիլին։

 

Նախորդ տարիներին Վրաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ օտարերկրյա դեսպանները ներկա էին լինում օրենսդիր մարմնի առաջին նիստերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին