Փաշինյանը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է խաղաղության գործընթացի մասին - Mediamax.am

Փետրվար 23, 2026
7668 դիտում

Փաշինյանը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է խաղաղության գործընթացի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Այսօր Վատիկանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանցիսկոս Պապի հետ:

 

«Վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով փոխադարձ այցերը փաստում են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

 

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին», - հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:




Մեր ընտրանին