Պուտինը գոհ է Փաշինյանի ու Ալիեւի վերջին «արդյունավետ զրույցից» - Mediamax.am

Փետրվար 22, 2026
2959 դիտում

Պուտինը գոհ է Փաշինյանի ու Ալիեւի վերջին «արդյունավետ զրույցից»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «ՌԴ-ն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»։

«Մենք արել եւ անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։

 

Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,- ասել է ՌԴ նախագահը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը ընդունելու արարողության ժամանակ:

 

Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների «արդյունավետ զրույցի վրա».

 

«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից եւ արդյունավետ զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ազգամիջյան ներդաշնակության հասնելու հետ կապված հիմնարար հարցերի շուրջ»:

 

Այսօր Ռուսաստանի նախագահին իր հավատարմագիրն է հանձնել նաեւ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:




Մեր ընտրանին