Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- X-ի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Մայա Սանդուն վերընտրվել է 2024թ. նոյեմբերի 3-ին ընտրությունների երկրորդ փուլում:
Նա Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի դեկտեմբերի 24-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: