Փաշինյանը եւ Ալիեւը ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել բանակցությունները - Mediamax.am

6143 դիտում

Փաշինյանը եւ Ալիեւը ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել բանակցությունները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կազանում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հաղորդագրության մեջ ասվում է, որ «արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին