Թրամփը մեղադրել է Հարիսին Արցախի հայերի տեղահանությունը չկանխելու համար - Mediamax.am

871 դիտում

Թրամփը մեղադրել է Հարիսին Արցախի հայերի տեղահանությունը չկանխելու համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի թեկնածու եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում խաղաղություն կհաստատի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածվեցին եւ տեղահանվեցին Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինելու, եթե ԱՄՆ նախագահ լինի Քամալա Հարիսը: Նախագահ դառնալուց հետո ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, եւ մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», - գրել է Թրամփը իր իսկ հիմնադրած TruthSocial սոցիալական ցանցում:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2020 թվականի հոկտեմբերին վերջին, երբ ընթանում էր պատերազմը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր.

 

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են եւ մենք կօգնենք նրանց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին