Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստան–Վրաստան սահմանազատման հարցում ունենք ընդհանուր ըմբռնում»:
«Վերջին տարիներին Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջեւ ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը։
Դրա լավագույն ապացույցն այն է, որ հունվարին Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի»,- Թբիլիսիում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը «փոխադարձաբար եւ աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը».
«Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաեւ Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում, ինչի վերաբերյալ արդեն իսկ ունենք ընդհանուր ըմբռնում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: