Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այսօր Երեւանում ասել է, որ Փարիզը 29 միլիոն եվրո կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց աջակցելու համար։
Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում եւ եվրոպական հարթակներում։
«Կարծում եմ՝ պետք է շարունակվի նաեւ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ Դիտորդների ներկայությունը շատ կարեւոր է ռիսկերի նվազեցման ու թափանցիկության ապահովման համար»,- ասել է նա:
Ստեֆան Սեժուրնեի խոսքով՝ համագործակցությունը կշարունակվի նաեւ պաշտպանության ոլորտում.
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքն ու բնակչությանը։ Մենք անում ենք սա՝ առանց էսկալացիայի գնալու որեւէ ցանկության»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: