Մեկնարկում է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությունը - Mediamax.am

2177 դիտում

Մեկնարկում է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությունը


Լուսանկարը` https://www.pubaffairsbruxelles.eu/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կայցելի Երեւան՝ քաղաքական մակարդակով վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն ազդարարելու համար։

Մարգարիտիս Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը եւ ԵՄ-Գործընկերության օրակարգի այլ հարցեր։

 

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ազդանշան է ԵՄ-ի եւ նրա անդամ պետությունների կողմից ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ արդեն ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին։ Այս երկխոսության նպատակն է ի վերջո վերացնել ԵՄ-ում կարճաժամկետ մնալու համար Հայաստանի քաղաքացիների համար վիզայի պարտավորությունը, երբ Հայաստանի իշխանությունները էական բարեփոխումներ իրականացնեն: Ինչպես ցույց է տվել այլ երկրների փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ պետությունների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը»,- տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին