ԱՄՆ ցանկանում է Կովկասն ազատել «Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից» - Mediamax.am

Մարտ 03, 2026
6610 դիտում

ԱՄՆ ցանկանում է Կովկասն ազատել «Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն ասել է, որ «մենք շարունակում ենք ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ կայուն խաղաղությանը եւ աշխատում ենք սեւծովյան երկրների միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ»:

«Ժողովրդավարության մարտահրավերները պահպանվում են, իսկ որոշ տեղերում  հետընթացը լուրջ խնդիր է: Մենք պետք է շարունակենք կենտրոնանալ այնպիսի երկրների վրա, ինչպիսին Վրաստանն է, աշխատելով համախոհ գործընկերների հետ՝ զարգացնելու ժողովրդավարությունը ամրապնդող քաղաքականությունը եւ խրախուսելու այդ կառավարություններին վերադառնալ եվրատլանտյան ուղի», - ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

 

«Մենք օգնում ենք Արեւմտյան Բալկանների, Մոլդովային եւ Կովկասի երկրներին կառուցել Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից անկախ ճանապարհ։ Այս տարածաշրջանների որոշ էլիտաներ դեմ են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու համար անհրաժեշտ կոշտ բարեփոխումներին: Մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը»,- ասել է Ջեյմս Օ'Բրայենը:




Մեր ընտրանին