Երեւան: Մեդիամաքս: Անցած գիշեր Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։
Հուլիսի 30-ին Թեհրանում Իսմայիլ Հանիեն մասնակցում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած լուսանկարներից մեկը վկայում է, որ արարողության ժամանակ Իսմայիլ Հանիեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մի քանի մետր հեռու էր կանգնած:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: