Հայաստանը ողջունել է ԵՄ ԱԳ նախարարների «պատմական որոշումները» - Mediamax.am

4767 դիտում

Հայաստանը ողջունել է ԵՄ ԱԳ նախարարների «պատմական որոշումները»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ողջունել է «ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման եւ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ»։

«Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարեւոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների, ինչպես նաեւ կայունության, խաղաղության եւ բարեկեցության տեսլականի վրա։

 

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների եւ անդամ երկրների իմ գործընկերներին», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին