Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը:
Կառավարությունից հայտնում են, որ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը Փաշինյանը «ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ»:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին եւ դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած եւ առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարեւորել են նաեւ միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: