Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը (ECRI) հրապարակել է տարեկան զեկույցը՝ 2023 թվականին արձանագրված եւ սպասվող մարտահրավերների մասին:
Զեկույցում նշված է արցախահայերի տեղահանումը:
«Ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայեր լքեցին իրենց տները եւ ուղեւորվեցին Հայաստան՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողության հետեւանքով: Տասնյակ հազարավոր ղարաբաղցի հայեր մինչ այդ արդեն իսկ ապաստան էին գտել Հայաստանում», - ասվում է զեկույցում:
















