Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
ԱԺ-ից հայտնել են, որ հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում:
Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումից ԱԺ-ն մանրամասներ չի հաղորդում:
















