Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին - Mediamax.am

Փետրվար 27, 2026
3021 դիտում

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով կգտնվի Ժնեւում:

ԱԺ-ից հայտնել են, որ այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

 

Նա Ժնեւում կմասնակցի Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:




Մեր ընտրանին