Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները - Mediamax.am

Մարտ 03, 2026
3545 դիտում

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր:

«Մարտի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:




Մեր ընտրանին