Լավրով. Արեւմուտքը Հայաստանի համար կիրառում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը - Mediamax.am

Փետրվար 22, 2026
3648 դիտում

Լավրով. Արեւմուտքը Հայաստանի համար կիրառում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արեւմուտքը Ռուսաստանի հարեւանների նկատմամբ վարում է «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, եւ «դա հատկապես ակնհայտ է մեր հայ բարեկամների օրինակով»։

««Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հետխորհրդային դարաշրջանի հենց սկզբից  սկսեց սեպի պես խրվել Ռուսաստանի եւ նրա հարեւանների հարաբերություններում։ Մինչ օրս Արեւմուտքը նույն քաղաքականությունն է վարում։ Դա երեւում է ե՛ւ Կենտրոնական Ասիայում, ե՛ւ Անդրկովկասում (հատկապես մեր հայ բարեկամների օրինակով), եւ նախկին ԽՍՀՄ եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս»,- ասել է Լավրովը Սոչիում՝ պատասխանելով «Ռուսաստանը եւ նրա դերը բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործում» քննարկման մասնակիցների հարցերին։




Մեր ընտրանին