Լավրով. Առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երեւանի դիրքորոշմամբ - Mediamax.am

3748 դիտում

Լավրով. Առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երեւանի դիրքորոշմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երեւանի դիրքորոշմամբ։

«Ես պատճառը տեսնում եմ Երեւանի դիրքորոշման մեջ։ Չգիտեմ՝ ով եւ ինչ է խորհուրդ տալիս Երեւանին։ Սակայն մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ճանապարհների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, անմիջապես սկսեցին մտնել այդ գործընթացներում՝ առանց հրավերի»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

 

Նա նշել է, որ «տրամաբանություն չի տեսնում» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջեւան տարանցման պայմանների վերաբերյալ։

 

«Նրանում, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ Հայաստանի տարածքով տարանցման համար պետք է գործեն նույն պայմանները, ինչ Ադրբեջանից Նախիջեւան Իրանի տարածքով տարանցման համար, անկեղծ ասած, տրամաբանություն չտեսա։ Տեղին չէ համեմատել այդ երթուղիները»,- ասել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին